copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:10 24-06-2021

Ահաբեկիչները կարող են քողարկել կենսաբանական զենքը վարակների բռնկման ներքո. ՌԴ ԱԳՆ

Ահաբեկիչները կարող են օգտագործել կենսաբանական զենք՝ դրանց օգտագործումը քողարկելով մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում վարակների բռնկումների ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ «Կենսաբանական անվտանգության գլոբալ սպառնալիքները: Հիմնահարցեր և լուծումներ» III միջազգային գիտագործնական համաժողովում ելույթ ունենալիս:

Նա ընդգծել է, որ չի կարելի հաշվի չառնել որպես զենք ահաբեկիչների կողմից կենսաբանական գործակալների օգտագործման աճող սպառնալիքը: Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ահաբեկիչները հավաքագրում են երիտասարդներին սոցիալական ցանցերում և ցանցային համակարգչային խաղերի զրույցներում, ինչպես նաև ստեղծում են խաղերի կլոններ ահաբեկչական ակտերի իմիտացիայով: Նա կոչ է արել կատարելագործել ռուսական օրենսդրությունը՝ ուղղված երիտասարդների պաշտպանությանը բռնության գաղափարախոսության ազդեցությունից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին