copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:30 24-06-2021

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները Կառավարության դիմաց նստացույց են սկսել

Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը, ովքեր հունիսի 23-ից անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ, Գործադիր մարմնից և անձամբ վարչապետի պաշտոնակատարից պահանջում են վերադարձնել նրանց հայրենիք։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքի ձայնը ցանկանում են լսելի դարձնել նաև միջազգային կառույցներին։

«Մեր տղաներն այնտեղ միայնակ են և անօգնական։ Կոչ եմ անում միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ գործիքներ կիրառեն, որպեսզի պահպանվի օրինաչափությունը և իրավական գործընթաց սկսվի ընդդեմ Ադրբեջանի։ Այդ երկիրը խախտում է մի շարք միջազգային պայմանավորվածություններ»,- նշեց Տիգրան Ամբարդարյանը։

Նա շեշտեց, որ հունիսի 23-ին՝ երեկոյան, հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն չցանկացավ մեկնաբանել հանդիպման մանրամասները։

Տիգրանը միայն ընդգծեց, որ հստակ արդյունք չեն ստացել, այդ պատճառով շարունակում են նստացույցը նաև հունիսի 24-ին։

Մեկ այլ գերիի ծնողն էլ ասաց, որ «Կարմիր խաչի» ընկերության միջոցով խոսել է որդու հետ, ով ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է։

«Նամակ էլ ենք ստացել «Կարմիր խաչի» միջոցով, ինչպես նաև՝ տեսաերիզներ։ Որդուս հետ 2 անգամ խոսել եմ, ասում էր, որ լավ է, բայց…»,- նշեց ծնողը և հավելեց, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որպեսզի մի փոքր էլ սպասեն։

Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը