copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:15 24-06-2021

ՌԴ-ն և Թուրքիան համաձայն են քննարկել Լիբիայից օտարերկրյա ուժերի դուրսբերման հարցը. ԱՄՆ

Միացյալ Նահանգները կարծում են, որ Ռուսաստանը և Թուրքիան համաձայն են սկսել քննարկումները Լիբիայից օտարերկրյա ուժերի դուրսբերման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որի հայտարարությունը տարածել է Պետդեպարտամենտը:

«Սկզբունքորեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ և՛ թուրքերը, և՛ ռուսները համաձայնել են, որ սա կարող է քննարկման թեմա լինել: Այս գործընթացը միշտ քայլ առ քայլ է ընթանում»,- ասել է նա:

Հունիսի 23-ին Բեռլինում տեղի է ունեցել Լիբիայի վերաբերյալ երկրորդ միջազգային գիտաժողովը: Ռուսաստանը ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը: Հանդիպումից հետո նա ասել է, որ իրավիճակը Լիբիայում «համեմատաբար կայուն է» և ընթանում է ճիշտ ուղղությամբ: Ռուս դիվանագետի խոսքով, Լիբիայում պետք է կրճատվի զինված ներկայությունը, բայց «դա պետք է արվի մտածված»:

Լիբիայի վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի է ունեցել 2020 թ. հունվարին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը