copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:37 23-06-2021

Հայ հասարակության վարքագիծը կարելի է Ստոկհոլմի համախտանիշով բնորոշել. Սասուն Գևորգյան

Կենսաֆիզիկոս, գիտության փորձագետ Սասուն Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայ հասարակության այժմեական վարքագիծը կարելի է Ստոկհոլմի համախտանիշով բնորոշել:

Նրա խոսքով, եթե փողոցում մոտենանք ցանկացած հայ մարդու և հարցնենք 5 հոգու անուն, որ երկիրն այս ցավալի վիճակին են հասցրել, ապա անպայմանորեն կհնչեն ընտրություններում հաղթած 3 ուժերի ղեկավարների անունները:

«Նրանք իրար մեջ կարող են միմյանց մեղադրել, բայց իրականում երկրում ստեղծված իրավիճակի համար այդ երեքն էլ միասին են պատասխանատու»,-ասաց Սասուն Գևորգյանը:

Նա մեջբերեց հոգեբանության մեջ հայտնի «Ստոկհոլմի համախտանիշ» կոչվող երևույթը, որն արտահայտվում է նրանով, որ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ:

«Զոհը սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին, կարող է նույնիսկ մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է»,-հավելեց Սասուն Գևորգյանը:

Ստոկհոլմի համախտանիշի վտանգավորությունն այն է, որ պատանդները սկսում են գործել սեփական շահերի դեմ, օրինակ՝ սկսում են խանգարել սեփական ազատագրմանը։ Հայտնի են դեպքեր, երբ պատանդները հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ զգուշացնում էին ահաբեկիչներին հատուկ ջոկատայինների հայտնվելու մասին:

Ըստ պարոն Գևորգյանի՝ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ արտահերթ ընտրությունների ժամանակ, հստակ կարելի է այդ համախտանիշով բացատրել։

«Հայաստանում տեղի ունեցածը խորը հոգեբանական ուսունասիրության կարիք ունի»,-ասաց մասնագետը։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Սասուն Գևորգյանը նշեց, որ մարդկանց հրամցրել էին մի այնպիսի խնդիր, որն ի սկզբանե լուծում չուներ:

Նրա համոզմամբ՝ 26 ծրագիր 12 օրում կարդալը, հասկանալն ու միմյանց հետ համեմատելը միջին ինտելեկտի տեր մարդուն պարզապես անհասանելի է:

«Առանց այդ էլ հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող հասարակությանը դրեցին բավականին դժվար և անլուծելի հարցերի առաջ, և այդ պայմաններում արդյունավետ նախընտրական ծրագիր ընտրելն ուղղակի անհնար էր»,-փաստեց մեր զրուցակիցը:

Փորձելով ուրվագծել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը՝ Սասուն Գևորգյանն առաջին քայլն համարեց պառլամենտական համակարգից նախագահական համակարգին անցումը:

«Ոչ մեր կուսակցությունները, ոչ էլ մեր ժողովուրդը խորհրդարանական համակարգին պատարաստ չեն»,-ասաց Սասուն Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին