copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:45 23-06-2021

ՔՊ-ական պողպատը գործի դրվեց նաև Արագածոտնի մարզպետարանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ թավշյա մանդատը պողպատյա մանդատով փոխարինելու և կադրային ջարդ իրականացնելու խոստումներն ի կատար են ածվում։

Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանն այսօր իր մոտ է հրավիրել մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանին և պահանջել դիմում գրել և հեռանալ։

Մեզ հետ զրույցում Մ. Շահազիզյանը փաստեց, որ մարզպետը ստիպել է իրեն աշխատանքից ազատվելու դիմում գրել և երբ վերջինս հրաժարվել է, նա վիրավորել, «լկտի», «ստոր» է անվանել իրեն:

Այն հարցին, թե արդյոք աշխատանքից ազատվելու դիմում գրելու պահանջը Մ. Շահազիզյանի կուսակցական պատկանելիության պատճառով է, վերջինս պատասխանեց` Երևի թե, ամենայն հավանականությամբ:

«Նման վերաբերմունքը նոր չէ: Մոտ մեկ տարի է նա անընդհատ փորձում է խնդիրներ ստեղծել ինձ հետ: Թե որն է դրա բուն պատճառը, չեմ կարող ասել», - ասաց նա:

Մ. Շահազիզյանը նաև նշեց, որ դիմում գրել ու աշխատանքից հեռանալ չի պատրաստվում:

Մենք փորձեցինք կապվել նաև Դավիթ Գևորգյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չփատասխանեց:

Նշենք, որ վերջինս հայտնի է աշխատակցուհիների հանդեպ իր դրսևորած սանձարձակ վարքով ու անպարկեշտ պահվածքով, ինչի մասին կառավարությունում տեղյակ են, սակայն քայլեր չեն ձեռնարկում, քանի որ Դ. Գևորգյանը բացարձակ հավատարմություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ