Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 23-06-2021

Արևմուտքը մերժել է Պուտինին, և այժմ վճարելու է դրա համար. Der Spiegel

Der Spiegel գերմանական խմբագրությունում մի նյութ է հայտնվել, որի հեղինակը՝ Ֆրանցիսկա Աուգստայնը, պնդում է, որ Արևմուտքը մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մեկնած օգնության ձեռքը, և այժմ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է հատուցեն դրա համար: Պուտինն առաջարկել է ազատ առևտրի գոտի ստեղծել Լիսաբոնից Վլադիվոստոկ, բայց Արևմուտքը նրան ընդառաջ չի գնացել և մերժել է:

Իր կառավարման հենց սկզբում Վլադիմիր Պուտինը բազմիցս առաջարկել է Արևմուտքի երկրներին մտերմանալ, բայց միշտ մերժվել է: Ի վերջո, Ռուսաստանին ընդառաջելու մտադրությունների բացակայությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը որոշել է փոխել ուղղությունը և սերտ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Սա բացասաբար է անդրադառնում ինչպես Ռուսաստանի վրա, այնպես էլ վնասում է Արևմուտքի շահերը: Ռուսաստանն ընկալվում է որպես մշտական ​​թշնամի:

«Ստացվում է, որ մի կողմից՝ Ռուսաստանին ասում են, որ այն պարզապես «տարածաշրջանային» տերություն է, ինչպես դա արեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, մյուս կողմից՝ այն անվանում են «ագրեսիվ»,- գրում է հեղինակը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել