copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:56 22-06-2021

Սահակաշվիլին նախատել ու մեղադրել է Ուկրաինայի մշակույթի նախարարին

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում կտրուկ է արտահայտվել երկրի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի մասին:

«Ես վաղուց չեմ օգտագործել «սպեկուլյանտ» բառը, բայց դա բնութագրում է նրան լավագույն կերպով», - գրել է Սահակաշվիլին:

Նախկին վարչապետի խոսքով՝ նախարարը չարաշահում է իր պաշտոնը, վաճառում է շինթույլտվություններ Ուկրաինայի քաղաքների պատմական թաղամասերում: Նախարարությունը, նրա ղեկավարությամբ, վերածվել է «մասնավոր ձեռնարկության»․ այսպիսի կարծիք է արտահայտել Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահը պնդում է, որ Տկաչենկոն նպատակադրված զբաղվում է շորթմամբ և նույնիսկ տուգանել է Կորեայի դեսպանի նստավայրին: Ի դեպ, սա Սահակաշվիլիի առաջին սուր հայտարարությունը չէ: Ավելի վաղ քաղաքական գործիչը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել էր փակել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը