copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:15 21-06-2021

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Tert.am-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանը, ինչպես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Նախարարությունից պատասխանել են, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ներխուժման վերաբերյալ մայիսի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի անունից նամակ է հղվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները տեղի են ունենում այդ երկրի կողմից հակահայկական ատելության արշավի լայն թափով ծավալման և Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնությունների ներկայացման համատեքստում: Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք լրջորեն սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

ՀՀ ԱԳՆ-ում շեշտել են, որ Հայաստանը մշտապես իրազեկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև անդամ պետություններին, Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի