copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:43 21-06-2021

Թաիլանդում փիղը ներխուժել է տուն՝ սնունդ գտնելու համար

Թաիլանդի Հուահին քաղաքում Փլայ Բունչուայ անունով սոված փիղը ներխուժել է Փհունգփրասոփոն ընտանիքի տուն՝ ուտելիք գողանալու համար: Այս մասին հաղորդում է The Guardian- ը:

Տան տիրուհին՝ Ռաչադավան Փհունգփրասոփոնը, հունիսի 19-ի վաղ առավոտյան արթնացել է խոհանոցից լսվող դղրդյունից: Երբ նա ամուսնու հետ միասին գնացել է տեսնելու, թե ինչ է պատահել, մի փղի գլուխ է տեսել, որը դուրս էր եկել խոհանոցի պատից։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, փիղը առաջին անգամ չէ, որ գալիս է Հուահին, բայց վերջին անգամ նա ոչինչ չէր քանդել։ Այժմ վնասը գնահատվել է 50 հազար թաիլանդական բաթ (մոտ 800 հազար դրամ):

Ամուսիններն ասել են, որ «զվարճալի է եղել տեսնել փղին նման իրավիճակում», բայց նրանք անհանգստանում են, որ կենդանին կարող է վերադառնալ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ