copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 22:56 19-06-2021

Եվրո-2020. Գերմանիան դրամատիկ խաղում հաղթեց Պորտուգալիային․ տեսանյութ

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց-Արենայում» հյուրի կարգավիճակով մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ ու 4-2 հաշվով հաղթանակ տարավ դրամատիկ խաղում:

Առաջին կեսում գոլեր հեղինակեցին միայն պորտուգալացիները, թեև երկուսը՝ սեփական դարպասին: Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: 10 րոպե անց Ռուբեն Դիաշն անզգուշորեն գրավեց սեփական դարպասն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆայել Գերեյրուն «առաջ մղեց» գերմանացիներին՝ ևս դառնալով ինքնագոլի հեղինակ: Այսպիսով, Գերմանիայի հավաքականն ընդմիջման գնաց 2-1 հաշվի պայմաններում:

Երկրորդ կեսում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ունեցած խաղային առավելությունը վերածեցին գոլերի՝ արդեն իրենց անվան դիմաց: 51-րդ րոպեին Կայ Հավերցը հաշիվը դարձրեց 3-1, իսկ 10 րոպե անց Ռոբին Գոնսեսը պորտուգալացիների դարպասապահ Ռուի Պատրիսիուին ստիպեց այս խաղում 4-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները մեկ գնդակ կարողացան հետ բերել 67-րդ րոպեին՝ Դիոգու Ժոտայի ջանքերով, ովդիպուկ գտնվեց Ռոնալդուի փոխանցումից հետո: Ի դեպ, Ռոնալդուի գոլի դրվագում էլ գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց հենց Ժոտան:

Այսպիսով, Գերմանիայի հավաքականն իր առաջին երեք միավորը վաստակեց Եվրո-2020-ի խմբային փուլում ու միանգամից բարձրացավ F խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Պորտուգալիայի հավաքականը, որի ակտիվում ևս 3 միավոր կա, լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղում է: F խմբի աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան, որի ակտիվում 4 միավոր կա: Հունգարիայի հավաքականը 1 միավորով եզրափակում է այն:

<iframe width='640' height='400' src='https://player.streamkora.com/embed/IWh5BPgIYAfJm?autoplay=1&htmlplayer=1' style='border:none;' allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից