copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:52 18-06-2021

Անցկացվելու է ավելուկի ամենամյա փառատոն՝ ժողովրդի ռեսուրսների ու հոգևոր ներուժի համադրման խորհրդով

Հունիսի 19-ին՝ ամենաապաքաղաքական օրը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած Ավելուկի փառատոնը։

Ավելուկի փառատոնը կազմակերպում են «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը և «Համայնքի զարկերակ» ՀԿ-ն: Փառատոնը մեկնարկելու է ժամը 12:00-ին։

Առաջին անգամ փառատոնն անցկացվել է 2019 թ.՝ օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, ինչպես նաև սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Փառատոնի շրջանակում հյուսվել է ավելուկի աշխարհի ամենաերկար հյուսքը, որը գրանցվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

«Ինչպես ավելուկի հյուսքի ամեն մի մասնիկը, մեր երկրում էլ բոլորս փոխկապակցված ենք իրար։ Քաղաքական թեմաների լռության օրն օգտագործենք մեր երկրի համար կարևոր թեմաների մասին առողջ միջավայրում խոսելու ու մտորելու համար»,- նշեց փառատոնի հիմնադիր Արտուշ Խաչատրյանը և հավելեց, որ այս տարի փառատոնը կազմակերպվում է միասնության և համախմբման կոչով՝ ավելուկը հյուսելու արարողությունը ներկայացնելով որպես մեր երկրի, մեր ժողովրդի ռեսուրսների ու հոգևոր ներուժի համադրման, համախմբման ու միահյուսման խորհուրդ։

Փառատոնի շրջանակում անցկացվելու է նաև ցուցահանդես-վաճառք. ՀՀ տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Մասնակիցները կարող են ոչ միայն տեղում հետևել, այլև անձամբ մասնակցել ավելուկի հյուսման ընթացքին։ Հյուրերը կարող են համտեսել տարաբնույթ ուտեստներ, որոնց հիմնական մասը պատրաստված է ավելուկով։

Փառատոնի շրջանակում կգործի նաև առանձին տաղավար, որտեղ արցախցիներն առաջին անգամ պատրաստելու են ժենգյալով հաց, որի միջուկի բաղադրիչներից մեկը կլինի ավելուկը։

Հավելենք, որ կազմակերպիչներն ապահովում են լրագրողների փոխադրումն ու սնունդը։ Հատուկ լրագրողների համար նախատեսված փախադրամիջոցով գնալու համար հարկավոր է այդ մասին նշել հարցաթեթի համապատասխան բաժնում՝ https://forms.gle/gd46FzxJYJLUgUr87 ։

Փոխադրամիջոցը շարժվելու է Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածից ժամը 10:00-ին։ Տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերով կարող եք զանգահարել 099 02 11 24 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին