copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:48 18-06-2021

ԵՄ-ն բացում է սահմաններն ԱՄՆ քաղաքացիների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել բացել սահմաններն ԱՄՆ քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Խորհուրդը թարմացրել է այն երկրների ցանկը, հատուկ վարչական շրջանները և այլ սուբյեկտներն ու տարածքային մարմինները, որոնց համար պետք է վերացվեն ճանապարհորդության սահմանափակումները:

Այսպիսով՝ հունիսի 18-ից անդամ պետություններ մուտքը թույլատրվում է ԱՄՆ-ից, Ալբանիայից, Լիբանանից, Հյուսիսային Մակեդոնիայից և Սերբիայից:

Համաճարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով Ճապոնիան ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ երկրներին առաջարկվել է բացել արտաքին սահմանները: Մինչ այդ փաստաթուղթն ընդգրկում էր ութ երկիր՝ Ավստրալիա, Իսրայել, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայլանդ և Չինաստան, որոնք ենթակա են փոխադարձության հաստատման:

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել նաև COVID վկայականներ կրողների համար Եվրոպայում ճանապարհորդության սահմանափակումները վերացնելու որոշմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին