Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:05 17-06-2021

Քուվեյթի բնակիչներին արգելվել է լքել երկիրը՝ առանց կորոնավիրուսի դեմ լիակատար պատվաստումների

Քուվեյթի կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու նոր միջոցառումների մասին՝ արգելելով քաղաքացիներին լքել երկիրը՝ առանց ամբողջական պատվաստումներ անցնելու և որոշակի սահմանափակումներ մտցնելով երկիր մուտքի գործընթացում: Նոր կանոններն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից:

Կառավարության խոսնակ Թարեկ ալ-Մուզրամը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Քուվեյթի քաղաքացիները կկարողանան լքել էմիրությունը միայն կառավարության կողմից հաստատված ցանկացած պատվաստանյութերից երկու չափաբաժին ստանալուց հետո: «Սա չի վերաբերում հղիներին և այն կատեգորիաներին, որոնք, տարիքի կամ առողջության պատճառով, Առողջապահության նախարարության կողմից տրված վկայագրերին համապատասխան՝ չեն կարող պատվաստանյութ ստանալ», - նրա խոսքերը մեջբերել է KUNA լրատվական գործակալությունը:

Բացի այդ, երկրի ոչ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Քուվեյթ, եթե նրանք ամբողջությամբ պատվաստված են էմիրությունում հաստատված երեք դեղերից մեկով՝ Pfizer, AstraZeneca, Moderna, կամ եթե Johnson & Johnson պատվաստանյութերի առնվազն մեկ չափաբաժին են ստացել: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ ժամանողները պետք է ունենան վերջին 72 ժամում հաստատաված բացասական PCR թեստ և նաև թեստավորվեն ժամանումից հետո յոթ օրվա ընթացքում: Նա ավելացրել է, որ այս ամբողջ ընթացքում անհրաժեշտ է կարանտինում մնալ տանը․ երկրորդ թեստավորման բացասական պատասխանից հետո միայն անձը կկարողանա ազատ տեղաշարժվել երկրում։

Կառավարությունը պատվաստված և պատվաստումից ազատված մարդկանց թույլ է տվել հունիսի 27-ից այցելել ռեստորաններ, սրճարաններ, գեղեցկության սրահներ, մարզադահլիճներ, ավելի քան 6 հազար քառակուսի մետր մակերեսով առևտրի կենտրոններ, բայց նրանք, ովքեր բժշկական պատճառներով չեն պատվաստվել, պետք է նախապես դիմեն ռեստորաններին՝ այցելության թույտվության համար։

Չորեքշաբթի օրը Քուվեյթի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպքերի հայտնաբերման մասին: Հունիսի սկզբից մինչ օրս էմիրությունում ավելի քան 1300 նոր վարակ է հայտնաբերվել, և այս թիվը շարունակում է աճել: Վերջին տվյալների համաձայն՝ 4 միլիոներորդ երկրում գրանցվել է ավելի քան 1,5 հազար նոր դեպք, մահացել է վեց մարդ, և ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից մինչ այժմ հաստատվել է վարակի ավելի քան 332 հազար դեպք, իսկ 1837 մարդ մահացել է։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել