Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:24 17-06-2021

ՀՀ-ում կա ապագա, և ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց՝ այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու կուսակցության եզրափակիչ նախընտրական հավաքը:

Փաշինյանը նշեց՝ հավաքը դառնալու է ամենամասշտաբայինը նախընտրական քարոզչության ընթացքում:

«Ես հանդես կգամ ծրագրային ելույթով, կխոսեմ մեր անելիքների մասին, և ամենակարևորը՝ այսօրվա իրադարձությունը, սակայն, պետք է դառնա ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը Հանրապետության հրապարակում և արձանագրումը քաղաքացիական կամքի, միասնականության ՀՀ-ում, որով մենք պիտի աներկբա և աներեր արձանագրենք, որ ՀՀ-ում ապագա կա, որ ՀՀ-ում կա ապագա, և ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի է ունենալու կիրակի օրը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան