copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:53 17-06-2021

Պուտինը կանադացի աղջկան բացատրել է, թե ինչու է կարևոր Բայդենի հետ գագաթնաժողովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է կանադացի 9-ամյա աղջկա հարցին, որը հնչեցրել էր աղջկա լրագրող մայրը՝ բացատրելով կայացած հանդիպման կարևորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիանալի է, որ Ձեր իննամյա դուստրը հետաքրքրված է նման հարցերով: Իսկ պատասխանը շատ պարզ է. պարզապես պետք է շուրջը նայել և ասել՝ տեսնո՞ւմ ես, թե որքան գեղեցիկ է այս աշխարհը»,- ասել է Պուտինը:

Նախագահը բացատրել է, որ մեծահասակները, խոշորագույն միջուկային տերությունների ղեկավարները հանդիպում են, որպեսզի աշխարհն անվտանգ ու բարեկեցիկ դարձնեն մոլորակի բոլոր բնակիչների համար:

Նա ասել է, որ քաղաքական գործիչները քննարկում են «սարսափելի զենքի» հետ կապված հարցեր, որը ենթակա է սահմանափակումների: Բացի դրանից՝ նրանք քննարկում են, թե ինչպես անեն, որպեսզի «գետերն ու ծովերը մաքուր լինեն, որպեսզի ջրհեղեղներ ու երաշտ չլինեն, որպեսզի բավարար քանակով սնունդ լինի մոլորակի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց բնակության վայրից»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը