copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:39 15-06-2021

Եկել է քաղաքացիական վրեժի օրը, և այդ օրը հունիսի 20-ն է. Նիկոլ Փաշինյան

Գորիսում Նիկոլ Փաշինյանը, կրկին մուրճը պտտելով գլխավերևում, հայտարերեց, որ այս մանդատով իրենց տեղն է դնելու բոլոր ժանգոտած մեխի գլուխներին. «Ար՛եք ձեր ընտրությունը, և այս մանդատը կտեսնեք գործի մեջ: Ես չեմ ասում գնացեք ու ընտրեք ինձ, գնացեք ու քվեարկեք ձեր օգտին՝ արձանագրելով ոչ բռնի ու ժողովրդական, բայց այս անգամ պողպատե հեղափոխությունը»:

Սահմանային վտանգության մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց, որ սահմանային անվտանգությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից և ավարտվում է զինվորով: «Այն պաշտոնյաների համար, որոնց օֆշորային գոտիներով մեր անտանգությունը հոսել է դուրս, Սյունիքը հայրենիք չէ: Նրանց համար հայրենիքը օֆշորները լցնելու ու ատկատներ վերցնելու աղբյուր է եղել, բոլոր այդ աղբյուրները կտրելու ենք ու վերադարձնենք ժողովրդին: Բոլոր այն մարդկանց, ովքեր բարեգործներ են ձևանում, դուք բարեգործներ չեք, դուք զիվորի հաց գողացողներ եք, ձեզ սպասում են քրեակատարողական հիմնարկները: Բավական է, ինչքան չարաշահեցիք մեր համբերությունը: Այսօրվանից թավիշը փոխարինվում է պողպատով»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը