copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:59 14-06-2021

Ստոլտենբերգն ու Բայդենը քննարկել են ՆԱՏՕ-ի նոր մարտահրավերները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ հունիսի 14-ին, քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած մարտահրավերները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք նոր մարտահրավերներ: Կա Ռուսաստան, որը գործում է ոչ այն հետևողականությամբ, ինչպես մենք հույս ունեինք, ինչպես նաև կա Չինաստան: Եվ ես պետք է ասեմ, որ G7-ի մի շարք իմ գործընկերներ հայտարարել են ավելի լավ կոորդինացիայի անհրաժեշտության մասին (դիմակայելու համար մարտահրավերներին)»,- ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության ընդունված հինգերորդ հոդվածը «սուրբ պարտավորություն» է:

«Ես անընդհատ հիշեցնում եմ ամերիկացիներին, որ երբ Ամերիկայի վրա հարձակվեցին առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածից ի վեր (2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտը), ՆԱՏՕ-ն եկավ մեզ օգնության, նրանք կատարեցին հինգերորդ հոդվածը»,- նշել է Բայդենը: