copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:22 14-06-2021

ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանի ԱԷԿ-ից ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրությունը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ կառավարությունը ամբողջ անցած շաբաթ ստուգել է չինական ատոմային էլեկտրակայանից ռադիոակտիվ արտահոսքի մասին տեղեկատվությունը՝ այն բանից հետո, երբ ֆրանսիական ընկերությունը, որը տնօրինում է այն և օգնում է շահագործման հարցում, նախազգուշացրեց «անխուսափելի ճառագայթային սպառնալիքի» մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Պարբերականի տվյալներով՝ Չինաստանը բարձրացնում է ճառագայթման հայտնաբերման թույլատրելի սահմանները Գուանդուն նահանգի Տայշան ատոմակայանից դուրս՝ փակվելուց խուսափելու համար:

ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ իրավիճակն այս պահին լուրջ սպառնալիք չի ներկայացնում գործարանի աշխատողների կամ չինական հասարակության համար: Միաժամանակ անսովոր է, որ ֆրանսիական ընկերությունը օգնության համար միակողմանի դիմում է Միացյալ Նահանգներին, երբ նրա չինացի գործընկերը նույնիսկ չի խոստովանել, որ խնդիրը գոյություն ունի, ընդգծում է հոդվածի հեղինակը:

Աղբյուրների խոսքով՝ Բայդենի վարչակազմը քննարկել է իրավիճակը Ֆրանսիայի կառավարության և էներգետիկայի նախարարության սեփական փորձագետների հետ: ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նրանք այդ հարցով շփվում են նաև Չինաստանի կառավարության հետ, չնայած այդ քննարկումների մանրամասները հայտնի չեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը