Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:55 14-06-2021

Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող պահվածքը. Մեծ յոթնյակ

Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Բրիտանական Քորնուոլում կայացած գագաթնաժողովից հետո, որում նրանք կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել «ապակայունացնող վարքագիծը» և «վնասակար գործողությունները»:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի ղեկավարները հաստատել են իրենց հետաքրքրությունը Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ, նրանք կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել այլ երկրների ժողովրդավարական համակարգերին միջամտելը, կատարել մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները, հետաքննել և բացատրել «իր տարածքում քիմիական զենքի օգտագործումը» (ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը), դադարեցնել անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության «համակարգային հետապնդումները», ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի տարածքից կիբերհարձակումներ կատարողներին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից