copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:03 12-06-2021

Բեռնատարը մտել է Թբիլիսիի հիվանդանոցի բակ. երկու մարդ մահացել է

Թբիլիսիում տեղի ունեցած վթարի արդյունքում երկու մարդ է մահացել, ութը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Հանրային հեռարձակողը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 12-ին՝ կեսօրին, Կրծանիսի փողոցում գտնվող «New Hospital» կլինիկայի մոտ: Ըստ տարածված տեղեկատվության՝ բեռնատարի վարորդը նախ բախվել է բետոնե ցանկապատին, այնուհետև հարվածել է հիվանդանոցի դիմաց գտնվող մեքենաներին:

Տուժածներն արդեն հոսպիտալացվել են: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի՝ երեք հիվանդների վիճակը ծանր է:

Ականատեսները ենթադրում են, որ բեռնատարի արգելակման համակարգը խափանվել է, իսկ վարորդը կորցրել է կառավարումը: Վթարի ճշգրիտ պատճառները պարզելու է հետաքննությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը