copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:17 12-06-2021

«Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո մահացու ելքով ոչ մի դեպք չի գրանցվել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստված որևէ պացիենտի մոտ բարդություններ չի հայտնաբերվել: Այս մասին պետության ղեկավարն ասել է Կրեմլում Աշխատանքի հերոսների հետ և պետական մրցանակների դափնեկիրների պարգևատրման կապակցությամբ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նաովոստի»-ն:

«Հիշեցնում եմ, որ ռուսական պատվաստանյութը ճանաչվել է ամենաանվտանգն ու արդյունավետը: Դրա արդյունավետությունը 96%-ից բարձր է: Եվ մեր վերահսկող մարմինների տեղեկություններով, պատվաստանյութի ընդունումից ոչ մի մահացու ելք չկա»,- ընդգծել է Պուտինը:

Նա նշել է, որ պատվաստվելուց հետո միայն փոքր-ինչ բարձրանում է ջերմությունը:

Նախագահի խոսքով, կորոնավիրուսի դեմ այլ արտադրողների պատվաստանյութերից եղել են մահացու ելքով դեպքեր: Պուտինը նաև հավելել է, որ ռուսական պատվաստանյութը արդյունավետորեն պաշտպանում է COVID-19-ից, իսկ եթե մարդը այնուամենայնիվ հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել