Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 15:15 11-06-2021

6 ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

Արարատ ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:

Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել Արարատին:

Իվան Սպիչկան Արարատում անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ:

24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում:

Զավեն Բադոյանն Արարատում էր 2018/19 մրցաշրջանից: Նա թիմի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:

Դավիդ Խուրցիձեն Արարատում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ:

Սերոժ Թիթիզյանն էլ վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել Արարատի մարզաշապիկով:

Արարատ ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել հեռացող ֆուտբոլիստներին բարձր պրոֆեսիոնալիզիզմի և թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել