copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:04 11-06-2021

Դուք ջունգլիներից եք եկել. Արգենտինայի նախագահի խոսքերը բուռն զայրույթ են առաջացրել Բրազիլիայում

«Մեքսիկացիները հնդկացիների հետնորդներն են, բրազիլացիները դուրս են եկել ջունգլիներից, իսկ մենք՝ արգենտինացիներս, իջել ենք Եվրոպայից եկած նավերից»,- ասել է Ալբերտո Ֆերնանդեսը Բուենոս Այրեսում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ արգենտինացի գործարարների հանդիպման ժամանակ:

Նախագահի հնչեցրած բառերը Հարավային Ամերիկայում հայտնի երգի խոսքեր են, բայց, այնուամենայնիվ, հնչելով բրազիլական հեռուստաալիքների եթերով, զայրույթի ալիք են առաջացրել սոցիալական ցանցերում և հարուցել քաղաքական գործիչների բուռն արձագանքը:

Ի պատասխան՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն Twitter-ում տեղադրել է իր լուսանկարը՝ բնիկ բրազիլական ցեղատեսակների հետ, որոնք կրում են տոհմական ավանդական գլխաշոր: Լուսանկարն ուղեկցվում է մակագրությամբ՝ «SELVA» («ջունգլիներ»):

Բրազիլիայի նախագահի որդին՝ կոնգրեսական Էդուարդո Բոլսոնարոն, ավելի սուր է արձագանքել Արգենտինայի առաջնորդի խոսքերին. նա Ֆերնանդեսի հայտարարությունն անվանել է ռասիստական ​​և չի վարանել մատնանշել Արգենտինայի ունեցած տնտեսական խնդիրները՝ համեմատելով երկրի տնտեսությունը խորտակվող նավի հետ:

Արգենտինայի նախագահը ներողություն է խնդրել իր խոսքերի համար և հավաստիացրել, որ չի ցանկացել վիրավորել ոչ մեկին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ