Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:52 10-06-2021

ԱՄՆ-ն մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցելու ցանկություն ունի. Չավուշօղլու

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պետական «TRT» հեռուստաալիքին տված ընդգրկուն հարցազրույցում խոսել է հունիսի 14-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգի և սպասելիքների մասին:

Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է, թե երկկողմ հարաբերություններում ինչ քայլեր են անելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի կառավարման շրջանում:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կան խնդիրներ, որոնք սկսվել են դեռ Բարաք Օբամայի կառավարման շրջանում, շարունակվել Դոնալդ Թրամփի օրոք, իսկ Բայդենի կառավարման սկզբում այդ խնդիրներին ավելացել է «այսպես կոչված ցեղասպանություն արտահայտության կիրառումը»:

Թուրք-ամերիկյան խնդիրների շարքում Չավուշօղլուն նշել է ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), Գյուլենի հարցը, որի վերաբերյալ տարիների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել, դաշնակից երկիր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև S-400-ի խնդիրը:

Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմի դիտարկմամբ, ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի հետ մի շարք ռազմավարական հարցերում համագործակցելու ցանկություն ունի:

«Այդ ցանկությունը մենք տեսել ենք Բլինքենի մոտ, այլ զրուցակիցների՝ պետքարտուղարի տեղակալի, անվտանգության հարցերով խորհրդականի մոտ, նույն ցանկությունն ունի նաև Բայդենը»:

Թուրքիայի ԱԳ նախարարի հաղորդմամբ՝ իրենք Բլինքենին փոխանցել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու և ռազմավարական հարաբերություններն իսկապես ռազմավարականի վերածելու վերաբերյալ իրենց տեսլականը:

Այդ առումով Չավուշողլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Բլինքենի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ մեր ներկայացրած փաստաթղթի վրա աշխատելուց հետո կներկայացնեն իրենց տեսակետը: Տեսնում ենք, որ մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ ցանկանում են սերտ համագործակցել: Դա կարող ենք անել, բայց մեր սպասելիքները նույնպես պետք է բավարարվեն»:

Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել