Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:16 24-04-2022

ԱՄՆ-ը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ C-400-ի հարցում ունեցած տարաձայնությունները. Չավուշօղլու

ԱՄՆ-ը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները, որոնք առաջացել են Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերումից հետո։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք լրագրողներին ասել է Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ։
«Նրանք էլ են ուզում C-400-ի հետ կապված հարցը լուծելու հնարավորություն գտնել, մենք նրանց ասում ենք՝ այդ լուծումը գտնելու ժամանակն է: Մենք դա արդեն գնել ենք, տեսնենք՝ հետո ինչ կարող ենք անել։ Մենք նաև ասել ենք, որ եթե (Patriot ԶՀՀ-ի վերաբերյալ) առաջարկը մեզ բավարարի և երաշխիքներ տրվեն, մենք կարող ենք ձեռք բերել Patriot ԶՀՀ-ներ: Սպասում ենք, որ Միացյալ Նահանգները նոր առաջարկով հանդես գա»,- նրա խոսքերը մեջբերում է TRT-ն։
Ընդ որում, Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան «ԱՄՆ-ի կողմից կառուցողական դիրքորոշում է տեսնում» նաև Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցում։ «Բանակցությունները լավ են ընթանում: Դեմ հանդես եկող կոնգրեսականները փոքրաթիվ են»,- հավելել է նա:
Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայի կողմից Անկարային C-400 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել 2017թ.-ին: ԱՄՆ-ը տևական ժամանակ Թուրքիային սպառնում էր C-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցներ կիրառել, սակայն չէր շտապում, քանի որ վախենում էր ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում էր, որ պատժամիջոցների կիրառումն անպատասխան չի թողնի։ Վաշինգտոնը նման պատժամիջոցներ սահմանեց 2020թ.-ի դեկտեմբերին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան