copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:36 09-06-2021

Վահրամ Դումանյանն ընդունել էՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը հատուկ տեղ է գրավում: Նրա խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

«Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել նաև մեր երկրում Թուրքմենստանի դեսպանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել մեր համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- շեշտել է նախարարի պաշտոնակատարը:

Միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանը կարևորել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Թուրքմենստանի 30 քաղաքացիներ: Նախարարի պաշտոնակատարը նաև գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Այդպիսի համագործակցությունը, ըստ Վահրամ Դումանյանի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:

Նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել է դիտարկել այդ ժառանգության պահպանության նպատակով մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ մոնիթորինգային խմբի գործառույթներից կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում թույլ տրված խախտումների արձանագրումը և հումանիտար ճգնաժամի ծավալների գնահատումը՝ հույս հայտնելով, որ խմբի ստեղծման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին նշել է, որ կարևորում և մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին արագ արձագանքելու և աջակցելու համար: Նա անդրադարձել է երկու երկրների համատեղ միջոցառումներին, մասնավորապես նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնովիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում այն կյանքի կկոչվի:

Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցության ընդլայնման հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը