Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:57 09-06-2021

Ռուսաստանը գերտերություն է, որի հետ պետք է հաշվի նստել. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ նախկին իշխանությունները չէին ընդունում Արցախի Հանրապետության անկախությունը միայն նրա համար, որ Հայաստանը դուրս չմնա բանակցային գործընթացից:

«Սակայն հստակ պայմանավորվածություն կար, որ պատերազմական գործողությունների սկսման դեպքում, պետք է ճանաչվեր ԱՀ անկախությունը: Նիկոլ Փաշինյանը գուցե չհասկանալով, գուցե միտումնավոր, գուցե անգրագիտության պատճառով չարեց այդ քայլը, ինչի պատճառով Արցախը չկարողացանք պատշաճ պաշտպանել: Բայց փոխարենը սկսեց մեղադրել բոլորին»,- ասաց Ա. Վանեցյանը և հավելեց, որ 3 տարի շարունակ կապիտուլյանտը հակառուսական քաղաքականություն էր վարում և նույնը հիմա անում են նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների հիմնական մասը:

«Ռուսաստանը, որը մեր հիմնական գործընկերներ է գրեթե բոլոր ոլորտներում օգնել է և շարունակում է օգնել մեզ: Այսօր ռուս խաղաղապահներն են ապահովում Արցախի բնակիչների անվտանգությունը: Ռուսաստան հետ հարաբերություններ փչացնելուց առաջ, պետք է մտածել և չուրանալ ՌԴ-ի կարևոր դերը մեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներում: Ռուսաստանը պարզապես պետություն չէ, այն գերտերություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- նշեց Վանեցյանը:

Նա հավելեց, որ իշխանության գալուն պես իրենց կուսակցությունը պատրաստվում է նոր ու ավելի սերտ հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ: Մեծ ուշադրություն է դարձվելու նաև ռուսաց լեզվին, որն այսօր երկրորդական պլան է մղվել. «Մեր գործընկերները հիմնակնում ռուսալեզու են և չպետք է անտեսել լեզվի դերը»:

Սոլովյովի այն հարցին թե ումն է Ղրիմը, Վանեցյանը հստակ պատախան տվեց՝ մերը: Անակնկալի եկած Սոլովյովը ծիծաղով վերաձևակերպեց հարցը՝ Հայաստանի՞նը, թե այնուամենայնիվ Ռուսաստանինը: Վանեցյանը պատասխանեց. «Ավելի ճիշտ՝ ձերը: Այսինքն Ղրիմի բնակչության 95 տոկոսը հանրաքվեի միջոցով որոշել է լինել Ռուսաստանի կազմում, իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չի կարելի դնել: Ինչը չեղավ Արցախում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել