copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:22 08-06-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել երկխոսությունը միջուկային զինանոցների կրճատման շուրջ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային զինանոցները, ինչպես նաև մշակեն նոր համաձայնագրեր այս ոլորտում: Այս մասին զինաթափման հարցերով խորհրդակցական մարմնին ուղղված տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ես երկու երկրներին էլ կոչ եմ անում բանակցել միջուկային զինանոցի հետագա կրճատման շուրջ և մշակել նոր համաձայնագրեր՝ նոր մարտահրավերներին արձագանքելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Ելույթի ընթացքում Գուտերեշը նշել է, որ այս հարցում դրական դինամիկա է նկատվում:

«Ուրախ եմ նշել որոշ դրական զարգացումներ․ առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների որոշումը՝ զենքի ռազմավարական կրճատման պայմանագիրը հինգ տարով երկարացնելու մասին»:

Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից 2010 թ.։ Դա ենթադրում է նրանց կողմից ռազմավարական հարձակողական զենքի կրճատում: 2021 թ.-ի փետրվարի 3-ին ՌԴ ԱԳՆ-ն և ԱՄՆ դեսպանատունը գրություններ են փոխանակել պայմանագրի հինգ տարով երկարաձգման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը