copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:00 08-06-2021

Զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ․ ՊՆ

3-րդ զորամիավորման զորամասերում հունիսի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։

Համալիր պարապմունքների ժամանակ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ցուցադրվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։