copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:33 06-06-2021

Ռուսաստանն ու Իրանը կչեղարկեն տուրիստական վիզաները

Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել խմբով ճանապարհորդող զբոսաշրջիկների անհատական ​​վիզաների վերացման մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Այսօր զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանը կժամանի Մոսկվա՝ խմբով ճանապարհորդող զբոսաշրջիկների համար վիզաների վերացման մասին համաձայնագիր ստորագրելու», - գրել է նա:

Դիվանագետի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրելուց հետո երկու երկրներից ժամանած զբոսաշրջիկները կկարողանան հավատարմագրված ընկերությունների միջոցով մեկնել Իրան ու Ռուսաստան: Այս դեպքում վիզան կտրվի ամբողջ խմբի համար: Ջալալին շեշտել է, որ զբոսաշրջությունը հուսալի երաշխիք է իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Մայիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս վեցամսյա տուրիստական ​​վիզաներ տրամադրել բոլոր պետությունների քաղաքացիներին՝ անկախ այդ երկրների՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրային քաղաքականությունից: