Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 13:55 06-06-2021

Մերլին Մոնրոյի խոհարարական գրքերը աճուրդի կհանվեն

Մերիլին Մոնրոյի օգտագործած խոհարարական գրքերը կհանվեն աճուրդի։ Այս մասին հաղորդում է TMZ-ն: Փորձագետների կարծիքով՝ դրանց ընդհանուր արժեքը կարող է հասնել 120 հազար դոլարի:

Լրագրողների խոսքով՝ հայտնի դերասանուհին ուներ բաղադրատոմսերի երկու սիրված գիրք. երկուսն էլ հրատարակվել են հիսունականների սկզբին և լավ են պահպանվել:

Բայց վաճառքի հիմնական առանձնահատկությունն այն է, այդ գրքերում առկա են դերասանուհու կողմից գրված մի քանի ձեռագիր բաղադրատոմսեր, գնումների ցուցակ և դիետա՝ ուտեստի մի քանի տարբերակով:

Այս դիետայի համաձայն՝ Մոնրոն նախաճաշին խմում էր նարնջի հյութ, տոստ և հացահատիկային կաթ։ Դերասանուհու ճաշը բաղկացած էր ածխաջրերից, իսկ ընթրիքը՝ հավի լյարդից, հորթի կամ տավարի մսից:

Աճուրդը կկայանա հունիսի 22-ին Siegel Auction Galleries-ում: Ենթադրվում է, որ գրքերից յուրաքանչյուրի համար կվճարվի 50-75 հազար դոլար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան