copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:57 05-06-2021

Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 5-ին Երևանում հանդիպել են Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ։

«Իմ նախորդ երկու ընտրարշավների ժամանակ մարդկանց այսպիսի ռեակցիա, էներգիա և միևնույն ժամանակ՝ նման խորը մտահոգություն չեմ տեսել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումների տարբերությունն այն է, որ այն ժամանակ եղել են ուղղակի նախագահական ընտրություններ, ոչ թե՝ երկրի լինել-չլինելու հարց։

«Ես դուրս եմ գալիս հանդիպումներից շատ մեծ լիցքեր ստացած, ես հույսով եմ լցված և փորձում եմ նման կարգի լավատեսությունն ապագայի նկատմամբ հաղորդել ձեզ։ Մեր թիմն աշխատում է այդ լավատեսությունը հնարավորինս տարածել, որ մարդիկ հասկանան՝ ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից»,- ասել է երկրորդ նախագահը։

«Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է, և մենք հրավիրում ենք ձեզ դիտել իրավիճակը հենց այս անկյան տակ, և լավատեսությանն ուղղված կարգախոսով փորձենք ուղղորդել մեր ընտրողներին դեպի ընտրատեղամասեր»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ընդգծել է․ «Այս հողատուի աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվել․ նույն զազրախոսությունն ու նույն ստերն են տարածում։ Զավեշտն այն է, որ այս մարդիկ այդպես էլ իշխանություն չդարձան։ Չկա իշխանություն, ում հետ ընդդիմությունը դասական պայքարի մեջ մտնի։ Թող նայեն գյուղացիների աչքերին ու հաշվետվություն ներկայացնեն՝ ի՞նչ են արել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին