copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:45 05-06-2021

Գերմանական Eurowings ավիաընկերությունը մուտք է գործում վրացական ավիացիոն շուկա

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդում է, որ գերմանական Eurowings լոուկոստերը (ցածրարժեք ավիաընկերություն) կանոնավոր գործունեություն է սկսում Վրաստանի ուղղությամբ:

Ըստ գործակալության՝ GmbH Lufthansa Group-ին պատկանող ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնելու Դյուսելդորֆ-Թբիլիսի-Դյուսելդորֆ ուղղությամբ:

«Կանոնավոր չվերթները սկսվելու են այս տարվա հուլիսի 4-ից հետևյալ ժամանակացույցով. Դյուսելդորֆ-Թբիլիսի-Դյուսելդորֆ հուլիսի 4-ից յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 21-ից (չորեքշաբթի) մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը (հոկտեմբերի 29)՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի»,- նշվում է Քաղավիացիայի գործակալության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր