copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:40 04-06-2021

Ազգային օպերատորը ներդնելու է մի խումբ ապրանքների մակնշման համակարգեր. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները:

Գերատեսչությունից հայտնում են, որ ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների մակնշման գործընթացը, մասնավորապես` կաթնամթերք, թեթև արդյունաբերության ապրանքներ, օծանելիք, հարդաջուր, ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), օդաճնշման ռետինե նոր ծածկադողեր և անվադողեր:

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել աշխատանքների կատարման ժամանակացույցը (ընկերության հասցեն է` ք. Երևան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ [email protected]):

Նախքան մակնշման ազգային օպերատորի մշակած համակարգերը պատրաստ կլինեն տրամադրել դրոշմապիտակներ, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

Այսպիսով` մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

Նշենք, որ ՌԴ-ում դրոշմավորման ազգային օպերատորը «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունն է: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ честныйзнак.рф կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը