Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:32 03-06-2021

Ռուսաստանը հերքել է Ս-400-ի հարցերով իր մասնագետների արտաքսումը Թուրքիայից

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը (ՌՏՀԴԾ) հերքել է Ս-400 զենիթահրթիռային համակարգերով զբաղվող իր մասնագետների արտաքսումը Թուրքիայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուս տեխնիկական մասնագետների վերադարձը, որոնք գտնվում են Թուրքիայում Ս-400-ի պայմանագրի հետ կապված, կիրականացվի հաստատված ժամանակացույցի համաձայն»,- հայտարարել է ՌՏՀԴԾ մամուլի ծառայությունը: