Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:50 03-06-2021

Եգիպտոսում երկու ընտանիքների վիճաբանության արդյունքում 10 մարդ է մահացել

Քենա նահանգում 10 մարդ զոհվել, ևս 7-ը տուժել է երկու ընտանքիների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում: Այս մասին հաղորդում է Masrawy պորտալը:

Պարզաբանվում է, որ Աս-Սաադիա և Ալ-Ավամեր ընտանիքների միջև վիճաբանություն է սկսվել Աբու-Խիզամ գյուղում: Ականատեսը պատմել է, որ վիճաբանության պատճառը ջրի ոռոգման պոմպն է եղել, իսկ արդյունքում Աս-Սաադիա ընտանիքի անդամներից մեկը զոհվել է:

Դրանից հետո մահացածի ընտանիքը սկսել է կրակել միկրոավտոբուսի ուղղությամբ, որտեղ գտնվել են մյուս ընտանիքի անդամները: Կրակոցների արդյունքում մահացել է 10 մարդ, որոնցից 8-ի անձը հաստատվել է: Ամենատարեցը 65 տարեկան էր, ամենափոքրը՝ 8:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար