copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:13 02-06-2021

Ազգային ժողովի աշխատակազմը պետական կառավարման համակարգի աշխատողնե՞ր են, թե՞ ոչ. Հովիկ Աղազարյանը Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հարցրել է պարգևավճարների մասին

2020-ի բյուջեի կատարման քննարկումները ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց պարգևավճարների մասին. «Կներեք անգրագիտությանս, Ազգային ժողովի աշխատակազմը պետական կառավարման համակարգի աշխատողնե՞ր են, թե՞ ոչ, որովհետեւ իրենք պարգևավճարները ստացել են, իսկ պատգամավորները չեն ստացել վերջին տարում: Որևէ մարմին որ պարգևավճար է վճարում, արդյոք բոլոր աշխատողներին չի՞ վճարում: Ձեր այդ դատողությունները, որ արդյունավետ լինի A միավորի աշխատանքը, այդ խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ հավասարաչափ պետք է բոլորին տալ»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Այո, պետական համակարգի աշխատողներ են: Շարունակությունը ինձ չուղղված հարց է, կդիմեք ԱԺ ղեկավարությանը, որովհետև որոշումը կայացնողը տվյալ մարմնի ղեկավարն է: Արդյոք բոլորին է վճարվում, թե ոչ՝ որևէ պարտադիր պահանջ չկա: Ենթադրվում է, որ այն կապվում է արդյունքի հետ յուրաքանչյուր աշխատողի կատարած աշխատանքի, որ դա առաջացնի խթաններ կոնկրետ աշխատողների համար ու ավելի մոտիվացված աշխատեն»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին