copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:32 01-06-2021

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի համար բաց կլինեն Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերը

ՀՀ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից բաց կլինեն Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Անցակետերը բաց կլինեն ամեն օր՝ ժամը 10:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

Վրաստանը ցամաքային սահմանը բացել է հունիսի 1-ից: Վաղ առավոտյան հայտնել էին, որ կգործի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը, սակայն օրվա ընթացքում որոշում կայացվեց բացել նաև Բավրա-Նինոծմինդան:

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել.

- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության

կամ

- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի