Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:08 01-06-2021

Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի  ժամանակակից սպառազինություն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով բելառուսա-ռուսական համագործակցության հարցերին առնչվող խորհրդակցությանը, հաղորդել է, որ առաջիկայում Մինսկին կմատակարարվի ռուսական ժամանակակից սպառազինություն: Նրա խոսքերը մեջբերում է «Բելառուսն այսօր» պարբերականը:

«Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի ժամանակակից սպառազինություն: Այս մասին երկրի նախագահը խոսել է այսօր՝ բելառուսա-ռուսական համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությանը՝ մեկնաբանելով Սոչիում (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) բանակցությունների արդյունքները: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, թեմաներից մեկը վերաբերում էր ռազմարդյունաբերական համալիրի կոոպերացիային, այդ թվում՝ ժամանակակից սպառազինության մատակարարմանը»,- նշում է պարբերականը:

Թե ինչ պայմաններով է դա արվելու՝ չի հստակեցվում:

Լուկաշենկան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «որևէ քննարկում չի եղել Ռուսաստանի զինված ուժերը մշտական ​​հիմունքներով տեղափոխելու, ինչ-որ բազաներ ստեղծելու մասին. այդ մասին նույնիսկ չի խոսվել»:

Նա ընդգծել է, որ դա կարվի միայն ռազմական իրավիճակի սրման, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվացման դեպքում:

Նախագահը նշել է, որ «Արևմուտքում այդ սրիկաները» Բելառուսին նախատելու իրավունք չունեն Ռուսաստանում կամ որևէ այլ երկրում ռազմաբազաների առկայության համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել