copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:25 21-10-2025

Թուրքիան նպատակ ունի մինչև 2028 թ․ ունենալ 18 հազար օդաչու

Թուրքիան նախատեսում է մինչև 2028 թվականը լիցենզավորված օդաչուների թիվը հասցնել 18 հազարի՝ ամրապնդելով դիրքերը համաշխարհային ավիացիոն մրցակցությունում։

2026 թ․-ի բյուջետային առաջարկի համաձայն՝ երկիրը առաջիկա տարիներին շարունակելու է գործունեությունը՝ ուղղված ավիացիայի և տիեզերական ոլորտներում միջազգային չափանիշներին համապատասխան զարգացմանը։

Նախատեսվում է կատարելագործել քաղաքացիական ավիացիայի անվտանգության և թռիչքների հուսալիության ապահովման կարգավորումները, ինչպես նաև շարունակել երկկողմ և բազմակողմ օդային փոխադրումների վերաբերյալ համաձայնագրերի աշխատանքները։

2023-ին Թուրքիայի տարածքում գրանցված օդաչուների թիվը կազմել էր 16․290, իսկ 2024-ի վերջին այդ ցուցանիշը սպասվում է՝ 16․939։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թ․ այն հասցնել 17․816-ի, իսկ 2028-ին՝ 18․127-ի։ Այս աճը, ըստ պաշտոնական տվյալների, պետք է նպաստի Թուրքիայի մրցունակության բարձրացմանը միջազգային ավիացիոն շուկայում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված