copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:47 31-05-2021

Վրաստանը և Ուկրաինան չեն մասնակցի ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ն չի հրավիրի Վրաստանին և Ուկրաինային դաշինքի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նրա ելույթը հեռարձակվել է կազմակերպության կայքում:

«Գագաթնաժողովին կմասնակցեն միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ հանդիպումը կարճ է լինելու: Միգուցե հաջորդ անգամ ավելի շատ ժամանակ հատկացվի՝ գործընկերներ հրավիրելու համար», - այսպես է պատասխանել գլխավոր քարտուղարը Վրաստանի և Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ հարցին:

Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջին տարիներին շատ ներդրումներ է կատարել ռազմական տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաև ենթադրաբար ցանկանում է ռազմական ուժ կիրառել հարևանների դեմ: Միևնույն ժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ մտադիր է շարունակել իր քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ երկու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի