copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:42 31-05-2021

Հյուսիսային Կորեան մատնանշել է իր իրական թշնամուն

Հյուսիսային Կորեայի իրական թշնամին ԱՄՆ-ն է, ոչ թե Հարավային Կորեան: Այս մասին իր հոդվածում գրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության միջազգային քաղաքականության մեկնաբան Քիմ Մեն Չխոլը:

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի թիրախը ոչ թե հարավկորեական զորքերն են, այլ ԱՄՆ-ն:

Ըստ Չխոլի՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները հստակ ցույց են տվել իրենց ագրեսիվ հավակնությունները, նրանք իրավունք չունեն խոսել Հյուսիսային Կորեայի պետական ​​պաշտպանական կարողություններն ուժեղացնելու կամ ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մասին:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ կապ չեն հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել Փհենյանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից:

Դրանից առաջ ամերիկյան հետախուզությունը զեկույց է ներկայացրել, որում ասվում էր, որ Հյուսիսային Կորեան կարող է «փոխել տարածաշրջանային անվտանգության միջավայրը և տարաձայնություններ առաջացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերությունների մեջ, ներառյալ միջուկային փորձարկումների վերսկսումը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում