copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:53 31-05-2021

Սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև մարդու իրավունքների պաշտպանությունը. Արման Թաթոյան

Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ վկայակոչելով արխիվային փաստաթղթերը:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները, նշում է օմբուդսմենը:

«Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով: Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում», - գրել է Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը