copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:31 31-05-2021

Հայաստանում ծխախոտն ամեն տարի սպանում է 5500 բնակչի․ ԱՆ

Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»: Այս մասին հրապակում է արել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցic միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը:

Այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է մոլորակի բնակչությանը մարդկության ողջ պատմության մեջ ամենատարածված համաճարակներից մեկի` նիկոտինային կախվածության վտանգի մասին, հաշվի առնելով, որ ծխախոտը սպանում է այն կանոնավոր օգտագործող մարդկանց կեսին:

Հայաստանում 2020 թվականի ընթացքում իրականացված Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրումային հետազոտության տվյալների համաձայն` ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է (վաղաժամ մահեր):

Հարկ է նշել, որ սկսած 2020 թվականից` COVID-19 համավարակը ծանրաբեռնել է առողջապահական համակարգերն ամբողջ աշխարհում, և այս բռնկման տնտեսական ազդեցությունն ահռելի է:

Ծխողների մեծ թիվը բնակչությանը դարձնում է խոցելի` COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Հայաստանում 855.000 անհատներից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի ներքո են, մոտ 14%-ն ունի ուղեկցող հիվանդություններ, որ առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: Ուղեկցող, հատկապես ոչ վարակիչ հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, շնչուղիների խնդիրներ) անձինք COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, քան` առողջները:

Ծխախոտի օգտագործումը մեծապես նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանը: Բացի այդ, ծխախոտի օգտագործումը ճնշում է իմունային ֆունկցիան՝ մեծացնելով շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը, ինչպիսիք են՝ տուբերկուլոզը և թոքաբորբը, ինչն էլ կարող է վտանգել ծխախոտ օգտագործողների COVID-19-ը հաղթահարելու կարողությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը և կարող է մոտ երկու անգամ մեծացնել կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը:

2020 թվականից առողջապահության նախարարությունում ծխելը դադարեցնելուն ուղղված անվճար թեժ գիծ է գործում (060-44-00-01), որի միջոցով ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցների համապատասխան վերապատրաստված հոգեբան-խորհրդատուները օգնում են դիմողին վերանայել իր վարքագիծն ու խրախուսում վնասակար սովորությունից ձերբազատվելը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը