copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:33 29-05-2021

Գերմանիան Նամիբիայում իր գաղութային անցյալը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ ԳԴՀ իշխանություններն ընդունում են, որ Նամիբիայի գաղութացման ժամանակ՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, գերմանացի զինվորականների կողմից Նամիբիայի բնիկ բնակիչների սպանությունները ցեղասպանություն են: Այս մասին հաղորդվում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Նամիբիան ցանկանում էր ակտիվացնել բանակցությունները Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին գերմանացի գաղութարարների կողմից իրականացված ցեղասպանության համար Հերերո և Նամա ցեղերին փոխհատուցման հարցի շուրջ: Ավելի ուշ գերմանական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Բեռլինը պետք է պատրաստվի նոր պահանջների Բուրունդիից և Տանզանիայից: Ընդհանուր առմամբ աֆրիկյան հանրապետությունները պահանջում են մի քանի տասնյակ միլիարդ եվրո:

Այս ճանաչումը Գերմանիայի և Նամիբիայի միջև հնգամյա բանակցությունների արդյունք է: Մինչ այդ Գերմանիան պաշտոնապես ներողություն էր խնդրել և փոխհատուցում առաջարկել: Սակայն Բուրգունդիայի իշխանությունները հրաժարվում էին փոխհատուցումն ընդունելուց՝ այն համարելով չնչին:

Նշվում է, որ ի նշան «զոհերին պատճառված անչափելի տառապանքների» ճանաչման՝ Գերմանիան վերակառուցման և զարգացման ծրագրի շրջանակում հատկացնելու է 1 մլրդ եվրո:

Ակնկալվում է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այցելելու է Նամիբիա՝ պաշտոնական ներողություն խնդրելու համար:

Աջակցության ծրագիրն իրագործվելու է 30 տարվա ընթացքում՝ ներառելով ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելը: Միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային օբյեկտների և հիվանդանոցների կառուցմանը, մասնագետների պատրաստմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ