copy image url
Խոսք 5 տարի առաջ - 23:41 28-05-2021

Առնվազն այս փուլում մենք ներքին թշնամիներ չպետք է փնտրենք․ Ալեն Սիմոնյան

Այսօր Հանրային հեռուստաընկերության հեռուստաեթերում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է երկրում առկա ներքաղաքական իրավիճակին:

«7 ամիս է անցել պատերազմից, բայց երբ լարված իրավիճակ է, մենք պատասխան ենք տալիս և մենք այդ պատասխանը շարունակելու ենք տալ: Ընդդիմության «ներկայացուցիչները», որոնք ընդամենը 15-20 օր առաջ գոռում էին ազգ-բանակ- հաղթանակ, այսօր բանակին յուրաքանչյուր իրավիճակում իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով հարվածում են: Օնիկ Գասպարյանո՞վ էր պայմանավորված ազգ-բանակը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա նաև նշել է՝ պարզ է, թե ով է մեր թշնամին և առնվազն այս փուլում մենք ներքին թշնամիներ չպետք է փնտրենք․ դա պետականության կարևորագույն հարցն է:

«Կան աշխարհաքաղաքական շահեր, թեպետ չկա այդպիսի բան, բայց կարևոր չեն անձնական հարաբերությունները, անկախ նրանից, թե ՀՀ 2020 թվականին ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակը լինելու էր, ուղղակի այստեղ իրավիճակի տարբերությունը այն է, որ ի տարբերություն մնացածի՝ Նիկոլ Փաշինյանը ընտրված է և ներկայացնում է իր ժողովրդին»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը