copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:40 28-05-2021

Ուկրաինայի «սև ցուցակում» են հայտնվել յոթ նոր ռուս մշակութային գործիչներ

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Ուկրաինայի Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության «սև ցուցակում» են հայտնվել յոթ նոր ռուս մշակութային գործիչներ:

Արգելվել է Ուկրաինա մուտք գործել դերասաններ Վերա Ալենտովային, Եվգենի Ալեքսանդրովին, երգչուհի Էլվիրա Տուգուշենկային, դաշնակահար Իգոր Բրիլին, ջազմեններ Դենիս Կագանցին և գրող, լրագրող Յակով Օկունևին, ինչպես նաև՝ «Таврида Фильм» կինոընկերության հիմնադիր Օդիսեյ Պիպյային:

Այժմ Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակի կազմում է 199 հոգի:

«Սև ցուցակը» ստեղծվել է 2015 թվականի օգոստոսին, երբ Ղրիմը հանրաքվեի արդյունքում դարձել էր Ռուսաստանի մի մասը: Ուկրաինան չի ընդունել այդ որոշումը և անվանել է Ռուսաստանին «ագրեսոր երկիր»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է