Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:40 25-08-2023

Հայաստանցի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ այցելեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն

Այսօր, Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ եւ ի նշան համերաշխության ռուսաստանյան ագրեսիայի դեմ հերոսաբար մարտնչող Ուկրաինայի ժողովրդի հետ, մի խումբ հայաստանյան հասարակական ու քաղաքական գործիչներ եւ փորձագետներ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատուն։ Նրանց թվում էին նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, խորհրդային շրջանի այլախոհ, ուկրաինացի այլախոհներ Յուրիյ Շուխեվիչի, Վասիլ Ստուսի, Վյաչեսլավ Չեռնովիլի եւ այլոց պայքարակից եւ խցակից Ազատ Արշակյանը, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը, Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանը եւ Արեւելայն գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

Ի դեմ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Գոնչարի, ռազմական կցորդ Իգոր Ժադանի, դեսպանատան դիվանագետների՝ նրանք շնորհավորեցին Ուկրաինայի ժողովրդին Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ: Նրանք նաեւ իրենց խորին ցավակցությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի՝ վերջերս դժբախտ պատահարի հետեւանքով կյանքից հեռանալու կապակցությամբ:

Հայաստանցի հյուրերը հետաքրքրվեցին պատերազմում տիրող իրավիճակի մասին։ Ուկրաինացի դիվանագետները ներկայացրեցին ռուսական ագրեսիայի հետեւանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակը, նաեւ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությւոնները՝ իրենց հայրենիքի ազատագրման գործում:

Քննարկվեցին Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, հնարավոր համագործակցության ոլորտները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունների միջեւ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի