copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:29 28-05-2021

Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։

Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթական ու հերոսական ճակատամարտերի արդյունքում ստիպեց ոսոխին ոչ միայն ընկրկել, այլ նաև համակերպվել և ճանաչել, որ Հայկական բարձրավանդակում Հայաստանն այդուհետ լինելու է ոչ թե լոկ աշխարհագրական կամ ազգագրական, այլ հենց պետական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն։

Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգը 1918թ․-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։

Մոտ մեկ դար անց այսօր էլ մայիսյան այս տոնի խորհուրդը հենց սա է․ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել, քանզի մենք մեր մտքերում և սրտերում կրում ենք 1918թ․-ին վերընձյուղված մեր պետականության հավերժականության անսասան հավատամքը՝ խոնարհվելով պետականության սրբազան ուղու մեր վեհ նահատակների հիշատակի առջև և անխախտ ուժ ստանալով անպայմանորեն հզոր ու արդար գալիք Հայաստանի աստվածային տեսիլքից։

Շնորհավոր Հանրապետության տոնը»,-ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից