copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:43 27-05-2021

ԱՄՆ-ում մարտական ​​ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում

Լաս Վեգասի մոտակայքում ռազմական կործանիչը մխրճվել է բնակելի թաղամասը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղացիներից մեկի տնից մի քանի մետր հեռավորության վրա: Օդաչուն մահացել է: Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կործանված ինքնաթիռը ֆրանսիական արտադրության Mirage F1 թեթև կործանիչ էր, որը զորավարժությունների ընթացքում ընդօրինակում էր ԱՄՆ օդուժի հակառակորդին: Նավի սեփականատերն էր Draken International մասնավոր ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում ռազմաօդային ուժերին:

Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ իրենք սկսել են հետաքննել կործանման պատճառները: Թե կոնկրետ ինչն է հանգեցրել ողբերգությանը, դեռ անհայտ է, բայց կան ենթադրություններ, որ ինքնաթիռը կարող էր վնասվել ԱՄՆ ՌՕՈւ կործանիչի հետ «շփման» ընթացքում:

Կինը, ում տան մոտակայքում ինքնաթիռը վթարի է ենթարկվել, պատմել է լրագրողներին դեպքի մասին: Նրա խոսքով՝ ինքը լսել է վթարի ձայնը, իսկ հետո տարածվել է թանձր ծուխ: Վթարի հետևանքով այլ զոհերի մասին չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է